Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Բեթթին համագործակցել է Դիսնեյի ու Նիկելոդեոնի աստղերի լուսանկարչի հետ

Բեթթին համագործակցել է Դիսնեյի ու Նիկելոդեոնի աստղերի լուսանկարչի հետ
17.01.2018 | 14:14

«Մանկական Եվրատեսիլ 2014» երգի միջազգային մրցույթի մրցանակակիր, մեդիադեմք Բեթթին (Էլիզաբեթ Դանիելյան) Ամերիկայի Միացյալ Նահանգներում ծավալում է ակտիվ գործունեություն և պատրաստվում հանդես գալ մի շարք նախաձեռնություններով: Իր գործունեության բերումով վերջերս հայ պատանին համագործակցել է Հոլիվուդում մեծ ճանաչում վայելող լուսանկարիչների հետ:


Բեթթին աշխատել է CBS-ի կողմից որպես Հոլիվուդի լավագույն լուսանկարիչներից մեկը համարվող Մայքլ Ռոուդի հետ: Լուսանկարիչը համագործակցում է ոչ միայն հանրահայտ աստղերի հետ, այլև իր լուսանկարներով օգնում սկսնակներին Հոլիվուդում փառքի հասնել:
Disney-ի աստղ Քորի Ֆոգելմանիսը, ով հայտնի է դարձել Girl Meets World («Աղջիկը ճանաչում է աշխարհը») սերիալի շնորհիվ, խոստովանել է, որ սերիալում դեր է ստացել հենց Մայքլ Ռոուդի՝ իրեն լուսանկարելու շնորհիվ: Ի թիվս այլ աստղերի, Ռոուդն աշխատել է Nickelodeon-ի աստղ Սիերա Բրավոյի և The Fosters («Ֆոսթերները») հեռուստասերիալի դերասանուհի Շերի Սումի հետ, այնպես որ ցանկացած աստղի համար մեծ պատիվ է նման մասնագետի հետ աշխատելը: Նշենք նաև, որ լուսանկարիչը համագործակցում է բոլոր խոշոր հեռուստաալիքների և մեդիա ընկերությունների հետ, ինչպիսիք են, օրինակ, ABC-ն, CBS-ը, Variety-ն:


«Հաճելի էր աշխատել նման պրոֆեսիոնալ և հանրահայտ անձնավորության հետ: ՈՒրախ եմ, որ կարողացանք միասին հետաքրքիր լուսանկարներ ստանալ»,-համագործակցության մասին նշում է Բեթթին:
Հավելենք նաև, որ բացի Ռոուդի հետ համագործակցությունից Բեթթին աշխատել է նաև այլ լուսանկարիչների հետ: Ի թիվս այլ նախաձեռնությունների՝ առաջիկայում պատանի արտիստը հանդես կգա բազում անակնկալներով:

Դիտվել է՝ 3180

Մեկնաբանություններ